211652_close_icon
views-count7749 դիտում article-date 12:36 08-01-2018

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է հղել Արամ Ա-ին

Հունվարի 5-ին Լիբանանում Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս եպիսկոպոսն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա վեհափառ հայրապետին և նրան փոխանցել Ֆրանցիսկոս պապի շնորհավորական նամակը Նոր Տարվա և սուրբծննդյան տոնի կապակցությամբ: Նամակում Հռոմի պապն իր բարեմաղթանքներն է հղել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, որպեսզի խաղաղություն հաստատվի աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ ճգնաժամն ու բռնակալությունը դարձել են գերիշխող: Հանդիպումը նաև առիթ է հանդիսացել Միջին Արևելքին հուզող հարցերի քննարկման համար:

Նմանատիպ նյութեր