211652_close_icon
views-count5584 դիտում article-date 11:07 08-01-2018

Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Բեննոնը ներողություն է խնդրել նախագահից իր հայտարարությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը ներողություն է խնդրել այ հայտարարությունների համար, որոնք հրապարակվել են Սպիտակ Տան մասին Մայքլ Բուլֆֆի աղմկահարույց՝ «Կրակ և ցասում» գրքում, հաղորդում է Axios-ը։ Գրքում Բեննոնը ռուսների հետ կրտսեր Դոնալդ Թրամփի հանդիպումն անվանել էր «դավաճանական», ինչից հետո Թրամփը հայտարարել էր, որ Բեննոնը խելքը թռցրել է։ Այժմ Բեննոնը որոշել է ներողություն խնդրել հայր և որդի Թրամփներից՝ ասելով, թե կրտսեր Թրամփը լավ մարդ է և հայրենասեր, իսկ ռուսների վերաբերյալ իր հայտարարությունը վերաբերել է Փոլ Մանաֆորթին։ Նշենք, որ գրքի հրատարակումը կանխելու Թրամփի փաստաբանի բոլոր փորձերն ապարդյուն են եղել։

Նմանատիպ նյութեր