211652_close_icon
views-count56545 դիտում article-date 10:32 08-01-2018

Ադրբեջանական զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր