211652_close_icon
views-count12897 դիտում article-date 09:57 08-01-2018

Հայտնի են «Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս-2018» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը: The Guardian-ի փոխանցմամբ՝ 2017 թվականի լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի»-ն։ Լավագույն դրամատիկ դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը («Մութ ժամանակներ»)։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար: Ֆիլմի երաժշտության համար մրցանակ է շնորհվել ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլային։ «Լավագույն սցենար» անվանակարգում կրկին «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը: «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում հաղթել է Նիկոլ Քիդմանը։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Սեմ Ռոքվելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Էլիսոն Ջենին («Ես, Տոնյան»): «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Տիկին թռչուն»-ը։ Նրա գլխավոր դերակատար Սիրշա Ռոնանը մրցանակի է արժանացել «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում: «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է նորհվել Ջեյմս Ֆրանկոյին («Սարսափելի արարիչը»): Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Ոչ մի տեղից»-ը և «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Կոկո»-ն:

Նմանատիպ նյութեր