211652_close_icon
views-count59465 դիտում article-date 20:26 07-01-2018

Ռուսական հատուկ ծառայությունները խափանել են «օրենքով գողերի» հանդիպումը

Մոսկվայում Ամանորի նախօրեին ոստիկանության հատուկ ծառայությունները խափանել են «օրենքով գողեր» Նադիր Սալիֆովի (Գուլի) և Ազիզ Բաթուկաևի (Ազիզ) խմբավորումների միջև ազդեցության ոլորտների վերաբաշխման համար նախատեսված հանդիպումը, հայտնում է «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությունը: Նախնական տվյալներով՝ քրեական հեղինակությունների միջև «կռվախնձոր» են դարձել մոսկովյան երեք շուկաները: Գործակալության փոխանցմամբ՝ Գուլին մոտ 700 զինված անձի է ոտքի հանել, ինչից հետո առաջարկ է ստացել հանդիպել և լուծել խնդիրն ավելի նեղ շրջապատում, սակայն ոստիկանությունը ընդհատել էր հանդիպումը: Այժմ Ազիզին անախորժություններ են սպասվում. իրավապահների միջամտությունից հետո նա առնվազն ստիպված կլինի հաստատել իր՝ «օրենքով գողի» կոչումը:

Նմանատիպ նյութեր