211652_close_icon
views-count42294 դիտում article-date 15:25 07-01-2018

Երևանում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Opel»-ը. «Opel»-ի անվահեծանը կոտրվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են «Opel» մակնիշի 35 GF 009 համարանիշի և «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 22 LL 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին՝ կանաչապատ տարածքում: Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ բախման արդյունքում «Opel»-ի հետևի ձախ կողմի անվահեծանը կոտրվել է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր