211652_close_icon
views-count14161 դիտում article-date 19:42 06-01-2018

Բեռլինը և Անկարան հայտարարում են հարաբերությունների բարելավման մտադրության մասին

Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելն ու Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են երկկողմ հարաբերությունները բարելավելու մտադրության մասին: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/главы-мид-фрг-и-турции-намерены-улучшить-двусторонние-отношения/a-42048342]Deutsche Welle[/url]-ն: «Չնայած Բեռլինի և Անկարայի միջև առկա մի շարք տարաձայնություններին, անհրաժեշտ է անել հնարավորը՝ առկա դժվարությունները հաղթահարելու համար»,- մասնավորապես, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարն իր թուրք պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի է ունեցել գերմանական Գոսլար քաղաքում: «Թուրքիան Գերմանիայի կարևոր գործընկերն է բազմաթիվ ոլորտներում: Երկու երկրներն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան կարելի էր նկատել»,- նշել է Գերմանիայի Դաշնության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին հիշեցրել է այն խնդիրների և «լարված իրավիճակների» մասին, որոնք երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատճառ են հանդիսացել: «Մենք կարծում ենք, որ երկխոսության շնորհիվ այդ տարաձայնությունները կարող են հաղթահարվել»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Անկարան «որոշ ակնկալիքներ ունի» Բեռլինից, այդ թվում՝ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին 2 տարի առաջ, պայմանավորված մի շարք գործոններով: Դրանց շարքում հիշարժան է, որ 2015 թվականին Բունդեսթագը Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունեց:

Նմանատիպ նյութեր