211652_close_icon
views-count27649 դիտում article-date 13:16 06-01-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով Nissan-ով բախվել է բետոնե պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց 27 շենքի բնակիչ 25-ամյա Արարատ Հակոբյանը իր վարած Nissan Skyline մակնիշի 34 MN 937 համարանիշի ավտոմեքենայով Երևան - Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի աթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [b]Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր