211652_close_icon
views-count41162 դիտում article-date 12:43 06-01-2018

Արցախում զինծառայող է մահացել. նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից

Հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը թունավորվել է շմոլ գազից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր