211652_close_icon
views-count10624 դիտում article-date 11:11 06-01-2018

Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սուրբծննդյան պատարագ

Հայաստանի բոլոր եկեղեցիներում այս պահին ընթանում է Սուրբ Ծննդյան պատարագ: Մայր Աթոռում պատարագը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ս.Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: Ս. Պատարագին մասնակցում են հարյուրավոր հավատացյալներ:

Նմանատիպ նյութեր