211652_close_icon
views-count61340 դիտում article-date 13:39 05-01-2018

Ավտովթար Լոռու մարզում. 34–ամյա վարորդը Ford Transit-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. նրան ավտոմեքենայից դուրս են բերել Ստեփանավանի փրկարարները և տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 34-ամյա Արթուր Նալբանդյանը Ստեփանավան-Լոռի Բերդ ավտոճանապարհի Լոռի Բերդի սկզբնամասում իր վարած Ford Transit մակնիշի 84 TT 888 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ հերթափոխի պետ Կամո Չատինյանի գլխվորությամբ: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Չթչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Փրկարարներն ու ոստիկանները դարձի են բերել ավտոմեքենան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր