211652_close_icon
views-count8128 դիտում article-date 23:45 04-01-2018

Նյու Յորքի օդանավակայանը ձնաբքի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Նյու Յորքի Ջոն Քեննեդու անվան միջազգային օդանավակայանը ձնաբքի պատճառով դադարեցրել է աշխատանքը։ Այդ մասին օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է Twitter-ի իր էջում։ «Ուժգին ձնաբքի և զրոյական տեսանելիության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են չվերթները»,-ասված է հաղորդագրության մեջ։ USA Today-ի փոխանցմամբ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ամերիկյան ավիաընկերությունները հունվարի 4-ին հետաձգել են 3300-ից ավելի թռիչքներ։

Նմանատիպ նյութեր