211652_close_icon
views-count6599 դիտում article-date 16:38 04-01-2018

Brent նավթի գինը հատել է 68 դոլարի շեմը

2015 թվականից սկսած՝ Brent նավթի գինը առաջին անգամ հատել է 68 դոլարի սահմանագիծը՝ 1 բարելի դիմաց։ Այդ են վկայում բորսային տվյալները։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը 1 բարելի դիմաց ավելացել է 2.1 տոկոսով և կազմել 68.82 ԱՄՆ դոլար։ Վերջին անգամ Brent-ի գինը հատել էր 68 դոլարի շեմը 2015 թվականի մայիս ամսին։ Վերլուծաբանները գտնում են, որ պատճառը Իրանում դեկտեմբերի 8-ից ընթացող բողոքի մեծ ակցիաներն են։

Նմանատիպ նյութեր