211652_close_icon
views-count8383 դիտում article-date 15:37 04-01-2018

Հյս. Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ հրթիռն ընկել է քաղաքի վրա. ԶԼՄ-ներ

Հյուսիսային Կորեան 2017 թվականի ապրիլի 29-ին բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում էր կատարել, որի ժամանակ հրթիռն ընկել էր բնակավայրերից մեկի վրա։ Այդ մասին երեկ հայտնել է The Diplomat-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրին։ Թերթի տվյալներով՝ միջին հեռահարության «Խվասոն-12» հրթիռն ընկել էր Տոկչհոն քաղաքի վրա, որտեղ բնակվում է 237 հազար մարդ։ Այն վնասել էր արդյունաբերական ու գյուղատնտեսական շինություններ։ Իսկ օդում հրթիռը մնացել էր ոչ ավելի, քան 1 րոպե և հաղթահարել էր ընդամենը 70 կմ։

Նմանատիպ նյութեր