211652_close_icon
views-count17388 դիտում article-date 23:32 03-01-2018

Իրանում հայտարարեցին խառնակչության ավարտի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի Իսլամական հեղափոխության Պահպանության կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ խառնակչությունը Իրանում ավարտված է: «Հայտարարում եմ 2017 թվականի խառնակչության և անկարգությունների տապալման մասին: Բողոքավորների քանակը քիչ էր և ամբողջ Իրանում չգերազանցեց 15 հազարի սահմանը», ասել է Ջաֆարին: Նրա խոսքերով, երկրում հայտնվել են «Իսլամական պետության» ահաբեկիչներ, որոնք գործում են ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հրահանգներով: Իրանի խոշորագույն քաղաքներում ընդվզումները շարունակվում են 2017թ. դեկտեմբերի 28-ից: Հանրահավաքները ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով: Վերջին տվյալներով, անկարգությունների ընթացքում զոհվել է նվազագույնը 20 մարդ: Պատճառներից մեկը, որը մարդկանց ստիպել էր փողոց դուրս գալ, երկրում ծանր տնտեսական վիճակն էր: Դեկտեմբերի 31-ին երկրի իշխանությունները արգելափակել էին Իրանում մեծ տարածում ունեցող Telegram մեսինջերը և Instagram սոցիալական ցանցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր