211652_close_icon
views-count24236 դիտում article-date 18:04 02-01-2018

Թուրքմենստանում արգելվել է սև գույնի ավտոմեքենաների շահագործումը

Թուրքմենստանի իշխանությունների որոշմամբ այսուհետ սև գույնի ավտոմեքենաներ չեն շահագործվի։ Այդ մասին հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկոն»-ը։ Ներկա պահին բոլոր ավտոկայանատեղիներից տարհանվում են բոլոր սև գույնի ավտոմեքենաները։ Իշխանությունները, սակայն, թույլատրել են սև գույնի ավտոմեքենաները ներկել սպիտակ կամ այլ բաց երանգի գույներով։ Դա իր հերթին հանգեցրել է նրան, որ ավտոսպասարկման կենտրոնները, օգտվելով առիթից, նշված ծառայության համար կրկնակի և եռակի գին են պահանջում։

Նմանատիպ նյութեր