211652_close_icon
views-count9879 դիտում article-date 18:50 01-01-2018

Ղազախստանն առաջին անգամ է ղեկավարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Այսօր, հունվարի 1-ին Ղազախստանն առաջին անգամ դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ: Այս կարգավիճակում Աստանայի առաջնահերթյունների շարքում են Կենտրոնական Ասիայի շահերի խթանումը, ահաբեկչության դեմ պայքարը, առանց միջուկային զենքի աշխարհում խաղաղության հաստատումը, գլոբալ հակամարտությունների կարգավորումը և համաշխարհային պատերազմի սպառնալիքը վերացնելը: Այս մասին ասվում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված [url=http://mfa.gov.kz/ru/content-view/1-anvara-kazahstan-pristupit-k-predsedatelstvu-v-sovete-bezopasnosti-oon]հաղորդագրության[/url] մեջ: Հունվարի 2-ին ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչները կքննարկեն նախագահության ծրագիրը: Բացի այդ, ճեպազրույցներ են նախատեսվում Անվտանգության խորհրդի, մամուլի և ՀԿ-ների անդամ չհանդիսացող ՄԱԿ-ի անդամ պետությունների Խորհրդի աշխատանքի ծրագրի վերաբերյալ: Ղազախստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 8 ոչ մշտական ​​անդամներից է, անդամակցության ժամկետը լրանում է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ ժամանակ լրանում է նաև Աստանայի նախագահության ժակետը: Նախագահն իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա անխափան աշխատանքը ՄԱԿ-ի քարտուղարության աջակցությամբ, ինչպես նաև հայտարարություններ է տարածում Խորհրդի անունից:

Նմանատիպ նյութեր