211652_close_icon
views-count25440 դիտում article-date 16:25 01-01-2018

Միջուկային կոճակը իմ սեղանին է, Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամանորյա ուղերձը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յոնգ Ունը հայտարարել է, որ իր երկիրն այժմ հնարավորություն ունի միջուկային հարված հասցնել Միացյալ Նահանգների ցանկացած կետի և որ միջուկային կոճակը իր «սեղանին է»։ Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/01/ru-usa-nkorea]euronews[/url]-ը: «Մեր հրթիռները կարող են թռչել ամենուր Միացյալ Նահանգներում, իսկ միջուկային կոճակը միշտ իմ գրասեղանին է, և դա իրականություն է, այլ ոչ թե սպառնալիք: Այս տարի մենք պետք է կենտրոնանանք մարտագլխիկնորի և բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրության վրա»,- ամանորյա իր ուղերձում հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Դիտորդները կարծում են, որ այս կերպ ԿԺԴՀ-ի առաջնորդը արձագանքեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունմանը, որը խստացրել էր Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կիրառումը: Կիմ Յոնգ Ունը նաև հաշտվողական ձևակերպումներ է օգտագործել քաղաքակրթական հակառակորդ Հարավային Կորեայի հասցեին, նշելով, թե «երկխոսության ճանապարհը բաց է», որպեսզի Փհենյանի և Սեուլի հարաբերությունները բարելավվեն։

Նմանատիպ նյութեր