211652_close_icon
views-count18104 դիտում article-date 15:07 01-01-2018

Այսօր Դուբայում կբացվի նկարի շրջանակի տեսքով 150 մետր բարձրությամբ երկնաքերը

150մ բարձրությամբ երկնաքերը, որը կնքվել է որպես «Ոսկե շրջանակ», պաշտոնապես բացվելու է այսօր՝ հունվարի մեկին: Հաղորդում է [url=https://english.alarabiya.net/en/life-style/travel-and-tourism/2017/12/31/Iconic-Dubai-Frame-opens-on-January-1.html]Al Arabiya[/url]-ն: Այն նկարի ահռելի շրջանակի տեսքով կառուցված երկնաքեր է, որն իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ներկվել է ոսկեգույն՝ ստանալով է՛լ ավելի վեհաշուք տեսք: Տպավորիչ նախագծի հեղինակն արգենտինացի ճարտարապետ Ֆերնանդո Դոնիսն է, որի կարծիքով՝ երկնաքերը տարեկան մոտ 2 մլն զբոսաշրջիկ կընդունի:

Նմանատիպ նյութեր