211652_close_icon
views-count17447 դիտում article-date 12:57 01-01-2018

2018 թվականը եկավ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայից Մադրիդից 2018-ը դիմավորել են, ինչպես հարկ է` հրավառությամբ, ժողովրդական հանդիսություններով և, իհարկե, շամպայնով: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/01/ru-new-year-europe]euronews[/url]-ը: Փարիզում, բոլորը հստակ գնում են դեպի Ելիսեյան դաշտեր, որտեղ այս անգամ կարելի էր գտնել լուսաերաժշտական ներկայացում, որը ցուցադրվել է Հաղթական կամարի վրա: Լոնդոնի հայտնի Big Ben-ը, չնայած կանգնած էր վերանորոգման, այնուամենայնիվ մի քանի խորհրդանշական ղողանջներ է հնչեցրել: Դրանից հետո հրավառությունը լուսավորել է Լոնդոնի երկինքը: Զուսպ լոնդոնցիները այնքան են ոգևորվել, որ սկսել են պարել փողոցներում: Բեռլինի երկնքում հազարավոր «աստղեր» են փայլել: Ամանորի տոնակատարությունների կապակցությամբ զուգվել են Բրանդերբուգյան դարպասները: Մադրիդցիները ավանդաբար զվարթ են դիմավորել Ամանորը՝ հրավառությամբ և տոնական հանդիսություններով: Մոսկվան նույնպես ջանք չի խնայել արժանի դիմավորելու Ամանորը, բնակիչների և հյուրերի համար լուսավոր ներկայացում բեմադրելով, որը կարելի էր դիտել Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր