211652_close_icon
views-count23511 դիտում article-date 12:15 01-01-2018

Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի, Սիսիանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում ձյուն է տեղում: Իջևանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 40-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր