211652_close_icon
views-count85648 դիտում article-date 11:56 01-01-2018

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 57-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը դեպքի վայրում թողել էր ավտոմեքենայի համարանիշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի 57-ամյա Գոհար Պետրոսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանի և Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ավտոմեքենայի վնասված 34 RP103 համարանիշը: Ոստիկանները տեղում պարզեցին, թե ում անվամբ է հաշվառված համարանիշները, և Երևանի ՃՈ պետն ու իր տեղակալները, Շենգավիթի ոստիկանապետն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալը մեկնեցին նշված հասցե: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Թադևոսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի (Ճանապարհատրասպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները ՃՈ ծառայողներն ու քննիչները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ 54-ամյա Գագիկ Շադանյանին: Հայտնաբերվել է նաև նրա վարած Opel մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի վայրում մի տղամարդ նշում էր, որ մահացածն իր կինն է, և նշված ավտոմեքենան իրեն էլ է հարվածել: Բարեբախտաբար ինքը ցավ է զգացել միայն ոտքի հատվածում: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր