211652_close_icon
views-count10772 դիտում article-date 11:05 01-01-2018

Գոհաբանական աղոթք Սուրբ Պետրոս տաճարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի մեջ նախագահեց ամավերջի գոհաբանական աղօթքը, Սուրբ Հաղորդության ջերմեռանդական երկրպագությունն ու Սուրբ Հաղորդութեան օրհնությունը։ Ապա արարողութեան ավարտին ուղղուեցավ Սուրբ Պետրոս հրապարակ այցելելու համար այնտեղ զետեղուած հսկայական մսուրը։ Հաղորդում է [url=http://hy.radiovaticana.va/news/2017/12/31/_գոհաբանական_աղօթք_սուրբ_պետրոս_պազիլիքային_մէջ։_/1357046]Վատիկանի ռադիոն[/url]: Հռոմի պապը գոհաբանություն է մատուցել Աստուծուն անցած տարվա համար ու այդ տարվա ընթացքում ընդունված բոլոր բարիքների համար, թեև, ուշադրություն է հրավիրել, որ մարդիկս մահվան, ստախոսության ու անարդարության արարքներով պղծեցինք տարին ու այսօր կուզենք Աստուծուց, մեր եղբայրների ու արարչութեան առջև ստանձնել այդ բոլորի պատասխանատուութունը։ «Այս երեկո սակայն կգերակշռե Հիսուսի շնորհքը»,- ասել է Հռոմի պապը, դիտել տալով թէ կգերակշռև նաև երախտագիտությունը և որպես Հռոմի Եպիսկոպոս ակնարկեց բաց սիրտ ունեցող Հռոմաբնակ ժողովուրդին ու բոլորին, որոնք շոշափելի արարքներով կգործեն քաղաքի բարիքի համար, նույնիսկ առորեայի փոքրիկ ներգործություններով։ Ֆրանցիսկոս Պապը ապա գնահատանք հայտնեց ծնողներին ու դաստիարակներին, որոնք կջանան կազմավորել մանուկների ու պատանիների՝ քաղաքավարության ու բարոյականի պատասխանատուություն, նրանց կրթելով, որպեսզի նրանք մաս զգան ու խնամք տանեն իրենց և շրջապատող միջավայրին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր