211652_close_icon
views-count22088 դիտում article-date 22:28 31-12-2017

Փոլ Սքոուլզ. «Մանչեսթեր Յունայթեդը» կարծես սատկած է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է թիմի խաղը ԱՊԼ-ի 21-րդ տուրում «Սաութհեմփթոնի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/30/1085984/]խաղում[/url] (0:0): ««ՄՅՈւ»-ն այնպիսի հոգնած տեսք ուներ, կարծես արդեն 50-60 խաղ է անցկացրել մրցաշրջանում, թեպետ ավարտվել է ընդամենը առաջին խաղաշրջանը: Թիմին պետք է թափ տալ, որովհետև լավագույն քառյակում տեղը երաշխավորված չէ: Թիմին պետք է լիցքավորել ներսից: Մենք շարունակում ենք տեսնել, որ խաղացողները չեն ցուցադրում այն, ինչին ունակ են, խաղից խաղ, և մարզիչը պետք է պատասխանատվություն կրի սրա համար: Երկրպագուները բավական կամաց էին աջակցում թիմին, սակայն նա պետք է երկրպագուներին ուրախացնելու համար ինչ որ բան ցուցադրի: Իսկ «Սաութհեմփթոնի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» երկրպագուների մոտ ոչ մի զգացում չէր կարող առաջացնել: Թիմը սատկած էր», ասել է Սքոուլզը:

Նմանատիպ նյութեր