211652_close_icon
views-count20576 դիտում article-date 20:39 31-12-2017

Ադեբայորը որդեգրել է իր մահացած եղբոր զավակին

Տոգոյի հավաքականի և «Իստանբուլի» հարձակվող Էմանուել Ադեբայորը դարձել է իր մահացած եղբոր խորթ հայրը: «Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, ճանաչում են նաև իմ ավագ եղբայր Պիտեր Ադեբայորին, որն այլևս մեզ հետ չէ: Սա նրա տղան է և այսօր ես պաշտոնապես որդեգրեցի: Թույլ տվեք ձեզ ներկայացնել իմ առաջին զավակին: Նրա անունը Ջունիոր Էմանուել Ադեբայոր է», գրել է ֆուտբոլիստն իր ինստագրամում: Ուշագրավ է, որ նախկինում Ադեբայորը մի քանի անգամ հրապարակավ խոսել էր ազգականների հետ բարդ հարաբերությունների մասին:

Նմանատիպ նյութեր