211652_close_icon
views-count22840 դիտում article-date 15:49 31-12-2017

Կրասնոդարի սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 3 զոհ

Կարսնոդարի երկրամասի Լադոժսկայա ստանիցայի սրճարանում այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ուշ գիշեր ինքնաձիգով հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 3 տղամարդու դի: Կորենովսկու շրջանի տարածքում իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում կասկածյալները ձերբակալվել են: Նշվում է, որ հրաձգությունը իրականացվել է ձերբակալվածներից մեկի դստերը բռնաբարելու պատճառով:

Նմանատիպ նյութեր