211652_close_icon
views-count13248 դիտում article-date 13:57 31-12-2017

Հունաստանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Աթենքից ոչ հեռու 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC-ը: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06.02-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հունաստանի մայրաքաղաքից 80 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ստորգետնյա ցնցումների օջախը 5 կմ խորության վրա է գտնվել: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր