211652_close_icon
views-count18836 դիտում article-date 11:14 31-12-2017

Մոսկվայում ձերբակալել են Կարմիր հրապարակի մերձակայքում կրակահերթ բացած երիտասարդին

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում հրաձգության մեջ կասկածվող տղամարդուն: Այս մասին հայտնում է TACC-ը: Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի Կարմիր հրապարակից ոչ հեռու անհայտ անձը կրակահերթ էր բացել ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով կար 2 ծանր վիրավոր: Աղբյուրը մանրամասնում է նաև, որ 26-ամյա օրինախախտը մեքենայով փախուստի էր դիմել դեպքի վայրից: Սակայն մեկ օր անց իրավապահներին հաջողվել է նրան գտնել: Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Կարմիր հրապարակից ոչ հեռու՝ Նիկոլսկայա փողոցում գտնվող Wine & Crab ռեստորանում, որտեղ երիտասարդը կրակ է բացել տրավմատիկ ատրճանակից: Նրա թիրախում են եղել նախկին ընկերուհին ու նրա ներկայիս ընտրյալը:

Նմանատիպ նյութեր