211652_close_icon
views-count1895 դիտում article-date 23:41 30-12-2017

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ստամբուլահայ գործարարների

Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ստամբուլահայ գործարարներ Մելքոն Կարագյոզին, Տիգրան Գյուզմելգիլին, Էֆրիմ Բաղին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրանց ակտիվ մասնակցությունը Ստամբուլի հայ համայնքի կյանքին: «Ողջունելի է, որ հայերը կարողանում են հաջողությունների հասնել, ձեռքբերումներ ունենալ աշխարհի տարբեր երկրներում՝ բարձր պահելով Հայաստանի անունը, սակայն առավել ուրախալի է, երբ հայերը կարողանում են ճանաչելի, հայտնի դառնալ նաև Թուրքիայում»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գործարարները ներկայացրին տեղի հայ համայքնի առօրյան, ցանկություն հայտնեցին հաճախ այցելել Հայաստան:

Նմանատիպ նյութեր