5356 դիտում
22:47 30-12-2017
Ամանորյա նվեր՝ Գյումրիի անապահով ընտանիքին
Դեկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ բնակարանի բանալիների հանձնման արարողություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Կամչատկայի հայկական համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը:
Տարեմուտի այս գեղեցիկ նվերը նախատեսված էր 4 երեխաների մայր Ռուզաննա Վանյանի ընտանիքի համար: Նվերը Կամչատկայի հայ համայքնի կողմից հանձնեց համայնքի ղեկավար, բարերար Արթուր Խաչատրյանը:
Բարձր գնահատելով ծագումով գյումրեցի Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ նախարարը մասնավորապես նշեց. «Գովելի է, որ այժմ ապրելով հարազատ քաղաքից հեռու՝ Արթուր Խաչատրյանը չի մոռանում իր արմատների մասին, փորձում է օգնել դեռևս տնակներում բնակվող մեր հայրենակիցներին:
Արթուրն իր հնարավորություններն ու ընդունակությունները ներ է դրել նաև Կամչատկայի հայկական համայնքի կազմակերպման և համախմբման գործում, և ես ուրախ եմ, որ այս բնակարանը ամանորյա հրաշալի նվեր դարձավ Վանյանների ընտանիքի համար:
Տիկին Ռուզաննան ամուսնու մահից հետո իր փխրուն ուսերին կրել է ընտանիքի հոգսը, կրթել և դաստիարակել 4 երեխաների, որոնցից ավագը այժմ կատարում է իր քաղաքացիական պարտքը և ծառայում Հայոց բանակում»:
Ռուզաննա Վանյանը շնորհակալություն հայտնեց մեծ անակնկալի համար, որն իր ընտանիքի վաղեմի երազանքն էր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
271 դիտում
13:29 25-04-2024
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն կունենա
562 դիտում
13:16 25-04-2024
Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են