211652_close_icon
views-count8493 դիտում article-date 20:47 30-12-2017

Ավագ դատախազի կողմից 9 հազար դոլար կաշառք ստանալու գործն ուղարկվեց դատարան

Ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի կողմից 9 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու գործը մակագրվեց երիտասարդ դատավոր Արսեն Նիկողոսյանին: Ըստ մեղադրանքի՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ. Բաղդասարյանը միջնորդի միջոցով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է: Հիշեցնենք, որ այս դեպքով քրեական գործ հարուցվել էր 2012թ.-ին, սակայն շուրջ 5 տարի ավագ դատախազը գտնվում էր հետախուզման մեջ: Նա հայտնաբերվել եւ Հայաստան էր տեղափոխվել նոյեմբերի վերջին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր