211652_close_icon
views-count10530 դիտում article-date 19:41 30-12-2017

Լիահույս եմ, որ եկող տարին կդառնա նորանոր հաջողությունների յուրօրինակ խորհրդանիշ. Կարապետ Գուլոյան

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ու անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2017 թվականը հիմնականում ամփոփում ենք տարբեր ոլորտներում գրանցված դրական զարգացումներով և ձեռքբերումներով: Անցնող տարվա ընթացքում, պետական համակողմանի աջակցության արդյունքում, բնականոն կերպով կյանքի են կոչվել մարզի զարգացման ռազմավարության դրույթները՝ դրական լիցքեր հաղորդելով մարզային ենթակառուցվածքների գործունեությանը, համայնքներում իրականացվող աշխատանքների արդիականացմանն ու կատարելագործմանը: Այս ամենով հանդերձ պետք է նշենք նաև, որ արդեն իսկ մշակվել են հաջորդ տարվա համար նախատեսված ծրագրերը և իրականացվելիք նախաձեռնությունների հիմնական նպատակը լինելու է մարզային բոլոր գործընթացների արդյունավետ կազմակերպումը: Ցանկանանք, որ 2018 թվականը լինի առաջընթացի, նպատակների և ցանկությունների իրականացման արգասաբեր տարի: Լիահույս եմ, որ եկող տարին կդառնա նորանոր հաջողությունների յուրօրինակ խորհրդանիշ` հաստատուն տեղ ունենալով հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերի շարքում: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ Հարգանքով ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

Նմանատիպ նյութեր