211652_close_icon
views-count14921 դիտում article-date 17:56 30-12-2017

Ռուս ազգայնականին դանակահարել են շքամուտքից դուրս գալիս

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր գործիչ, ազգայնական «Արտպադգատովկա» շարժման համակիր Վլադիմիր Իվանյուտենկոյի վրա, հասցրել դանակի հարվածներ: Այս մասին այսօր Ֆեյսբուքում հայտնել է Իվանյուտենկոյի կուսակիցը՝ Դիանա ռետինսկայան: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/в-санкт-петербурге-напали-на-оппозиционера-иванютенко/a-41978549]Deutsche Welle[/url]-ն: Իվանյուտենկոն կասկածում է, որ իր վրա հարձակվել են մեկ այլ ազգայնական՝ «Ազգային-ազատագրական շարժման» ամդամները: Այժմ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բազմաթիվ կտրված-ծակված վերքերով: Նրա խոսքով՝ հարձակումն իրականացվել է այն պահին, երբ ակտիվիստը շենքից դուրս է եկել աշխատանքի գնալու: Նախնական վարկածով, նրան բթացրել են էլեկտրաշոկով, այնուհետև հասցրել դանակի մի քանի հարվածներ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունք:

Նմանատիպ նյութեր