211652_close_icon
views-count10534 դիտում article-date 16:51 30-12-2017

Սպասում եմ Ռուսաստան ձեր այցին. Պուտինը՝ Ֆրանսիայի նախագահին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ նախագահն ուղերձում նշել է, որ սպասում է Ռուսաստան Ֆրանսիայի նախագահի այցին։ «Վերսալում մեր հանդիպումը և հեռախոսով շփումները թույլ տվեցին քննարկել երկկողմ հարաբերություններին ու միջազգային առանցքային խնդիրներին վերաբերող ակտուալ հարցեր։ Հույս ունեմ, որ ռուս-ֆրանսիական կապերի ամրապնդմանն ուղղված կառոցողական երկխոսության ու համատեղ աշխատանքի շարունակություն կլինի։ Սպասում եմ Ռուսաստան ձեր այցին»,-ասված է Ռուսաստանի նախագահի ուղերձում։

Նմանատիպ նյութեր