211652_close_icon
views-count2090 դիտում article-date 14:27 30-12-2017

Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ ԱԺնախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ: Այս րոպեներին մենք եւս մեկ անգամ ամփոփում ենք մեր մտքերն ու զգացմունքները, համեմատում ակնկալիքներն իրականության հետ` գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունենք: Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն: Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար: Վստահ եմ, որ մեր երկրի ու միմյանց հանդեպ ունեցած սրտացավությունը, սերը եւ ջերմությունը մեզ կբավականացնեն` հասնելու համազգային, ընտանեկան ու անձնական նպատակներին: Այդպես միասնաբար 2018 թվականին արժանապատվորեն պետք է նշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը եւ արցախյան շարժման 30-ամյակը: Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն: Թող Նոր տարին երջանկություն ու հաջողություն բերի ձեր ընտանիքներին ու հարազատներին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Նմանատիպ նյութեր