211652_close_icon
views-count19013 դիտում article-date 16:53 23-12-2017

Հայաստանի նկարիչների միությունում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Դանիելյան» արվեստի կենտրոնի ավարտական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի նկարիչների միությունում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Դանիելյան» արվեստի կենտրոնի երեխաների ավարտական ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցադրված աշխատանքները երեխաների ձեռքի գործերն են, նրանց մտքի թռիչքի ու երևակայության արգասիքը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստի կենտրոնի սաները՝ իրենց ընտանիքների անդամների հետ, հյուրեր, արվեստագետներ, նկարիչներ: Երաժշտական համարներով էլ հանդես եկան «Աստղիկներ» երաժշտական խմբի սաները: «Դանիելյան» արվեստի կենտրոնի ղեկավար նկարիչ Արամ Դանիելյանն ասաց, որ դասընթացները արվեստի կենտրոնում հնարավորություն են տալիս նկարել այն մարդկանց, ովքեր երբեք նկարչությամբ չեն զբաղվել և որ ոչ մի նշանակություն չունի պատրաստվածության աստիճանը և տարիքը: Կենտրոնը բազմաթիվ անգամներ արժանացել է և բարձր պարգևների և շնորհակալագրերի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+

Նմանատիպ նյութեր