211652_close_icon
views-count79714 դիտում article-date 11:28 23-12-2017

Նոր զարգացումներ՝ օրեր առաջ Կորեայի ձորում 41-ամյա կնոջ նկատմամբ կատարված բռնաբարության և ավազակային հարձակման դեպքից. տղամարդը պնդում է, որ ամեն ինչ եղել է համաձայնեցված, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Փայլակ Հ.-ի պատմածով՝ ինքը դարձել է խաբեության զոհ՝ մարմնավաճառի մեղքով։ Նա պնդում է, որ ճանապարհին կանգնող մարմնավաճառն իրեն անհիմն մեղադրում է բռնաբարելու և իրենից խոշոր չափի ոսկեղեն հափշտակելու մեջ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Փայլակ Հ.-ն ասում էր. «Դեկտեմբերի 18-ի երեկոյան գնացի Լենինգրադյան փողոց, որտեղից ինձ ծանոթ մարմնավաճառի հետ պայմանավորվեցի, որ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով միասին իմ ավտոմեքենայով գնանք Կորեայի ձոր: Ես նրա հետ առաջին անգամ չէի հարաբերություններ ունենում, նա ինձ ամեն անգամ ասում էր, որ իրեն դուր եմ գալիս և անգամ վերջին չարաբաստիկ օրը գումարը, որը կազմում էր 12.000 դրամ, նա ինձ վերջում հետ վերադարձրեց: Մենք հարաբերություններ ենք ունեցել ավտոմեքենայի մեջ, քանի որ նա էր այդպես ուզում՝ ասելով, որ իրեն հյուրանոցները դուր չեն գալիս: Հարաբերությունների ժամանակ մարմնավաճառ՝ 41-ամյա Սուսաննա Խ-ն փորձեց հանել աչքս և խեղդել ինձ։ Ես ստիպված եղա փրկվելու համար ապտակել նրա դեմքին: Իսկ արդեն հետո նա չէր կարողանում իր կողմից իմ նկատմամբ կատարած այդ քայլերը արդարացնել: Դրանից հետո մենք ոտքով դուրս եկանք ձորից, քանի որ ավտոմեքենայիս վառելիքը վերջացել էր, և ես նրան ճանապարհեցի մեկ այլ ուրիշ՝ իրեն ծանոթ ավտոմեքենայով: Մի քանի օր հետո ընկերս զանգահարեց և ասաց, որ ինտերնետում կարդացել է, թե, իբրև ես այդ մարմնավաճառի հետ հարաբերություններ եմ ունեցել իր կամքին հակառակ, այսինքն՝ ստացվում է, որ ես Սուսաննային բռնաբարել եմ, և որ ամենազարհուրելին է՝ գողացել եմ նրա ոսկյա շղթան, մատանիները, որի մոտավոր արժեքը կազմում է 1, 200,000 դրամ: Հետո իմացա, որ Սուսաննան գնացել է Ոստիկանություն և նման անհեթեթ և սուտ հայտարարություն, իսկ հետո արդեն քննիչի մոտ ցուցմունք է տվել: Ես հավատացնում եմ, որ նման բան չի եղել։ Իմ ու նրա միջև հերթական սեռական հարաբերությունը տեղի է ունեցել համաձայնեցված և խնդրում եմ իրավապահ մարմիններից, որպեզի պարզեն նախ՝ Սուսաննայի ով լինելը և օբյեկտիվ քննության արդյունքում (իսկ ես դրան հավատում եմ) կպարզվի, որ Սուսաննան ինձ զրպարտում է՝ մեղադրելով զարհուրելի արարքի մեջ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր