211652_close_icon
views-count37986 դիտում article-date 10:19 22-12-2017

Երևանում ճիվաղը դանակի սպառնալիքի տակ վերելակում ավազակային հարձակում է կատարել 15-ամյա երեխայի նկատմամբ՝ հափշտակելով գումար ու բջջային հեռախոս

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում անհայտ անձը դանակի սպառնալիքով Արագածի փողոցի 26 շենքի վերելակում ավազակային հարձակում է կատարել նույն շենքի բնակիչ՝ 15-ամյա Ս. Ժ.-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը երեխայից հափշտակել է 900 դրամ,«Հուավեյ Տ9» տեսակի բջջային հեռախոս և դիմել փախուստի։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Բեսալյանը, ում կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է քաղաքի հանրահայտ կենտրոններից մեկի 10-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր