211652_close_icon
views-count13742 դիտում article-date 21:42 18-12-2017

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մեծ արագությամբ ընթացող գնացքը դուրս է եկել գծերից և կամրջից ընկել երթևեկելի գոտի. կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մեծ արագությամբ ընթացող Amtrak ընկերության ուղևորատար գնացքը գծերից դուրս է եկել և կամրջից ընկել երթևեկելի գոտի: Այս մասին հայտնում է CNN-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ մի քանի մեքենաներ մնացել են վագոնների տակ: Հաղորդվում է առնվազն 77 վիրավորի մասին: Որոշ տեղական լրատվամիջոցներ հայտնում են զոհերի մասին, սակայն տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: Նշվում է, որ գնացքը ընթացել է 130կմ/ժ արագությամբ: Կան մեծ թվով զոհեր և վիրավորներ,- հայտնել է Փիրս Էդ Թրոյեր շրջանի ղեկավարության մամլո քարտուղարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր