211652_close_icon
views-count2005 դիտում article-date 23:07 18-12-2017

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Դեկտեմբերի 17-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տարեկ Ռադուանի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Մելքոնյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական զարգացման առաջնահերթությունները: Քննարկվեցին երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։ Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր հերթին խոսեց ներկա փուլում Եգիպտոսի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին։ Երկուստեք բարձր գնահատելով դարավոր ավանդույթներ ունեցող հայ-եգիպտական բարեկամությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական և տնտեսական համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր