211652_close_icon
views-count4808 դիտում article-date 20:16 18-12-2017

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվեց շախմատի պատանեկան օլիմպիադան (Մ 16): Հայաստանի հավաքականն այսօր վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին և 12 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը: Ռուսաստանի հավաքականը, առաջ անցնելով Հնդկաստանին (15) և Իրանին (14), դարձավ Օլիմպիադայի հաղթող (16 միավոր): Մրցաշարին մասնակցեց 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված էր 3 թիմով ): Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացրին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստները ինը խաղում տարան վեց հաղթանակ, պարտվելով միայն մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:

Նմանատիպ նյութեր