211652_close_icon
views-count2859 դիտում article-date 20:45 18-12-2017

Որպես միջազգային առաջատար փորձի օրինակ. Թունիսում ներկայացվել են Պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 14-16-ը Թունիսում միջազգային բարձրաստիճան համաժողովի շրջանակներում ներկայացրել է Եվրախորհրդի կողմից լավագույններից ճանաչված Պաշտպանի աշխատանքի նոր սկզբունքները: Արման Թաթոյանը հատկապես անդրադարձել է կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման վայրեր այցերի պլանավորման, դրանց իրականացման մեթոդները, կալանավորների ու դատապարտյալների հետ առանձնազրույցների վարման կարգը և այլն: Եվրոպայի խորհրդի կողմից արաբախոս երկրների համար կազմակերպված համաժողովին ներկայացվել է Սլովենիայի, Սերբիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի ու Ֆրանսիայի փորձը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները գնահատվել են բարձր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համաժողովի մասնակից այլ երկրների կողմից այն ուսումնասիրելու և տեղայնացնելու ուղղությամբ։ Թունիսի Հանրապետությունում կատարած այցի ժամանակ Արման Թաթոյանին միջազգային համաժողովի մասնակից մի քանի ներկայացուցիչների հետ ընդունել է երկրի նախագահ Բեջի Կաիդ Էլ Սեբսին։ Վերջինս կարևորել է խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում փորձառու կառույցների հետ համատեղ աշխատանքը։ [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր