211652_close_icon
views-count1349 դիտում article-date 16:12 18-12-2017

Ավտոբուսում դրամապանակ գողացողը հայտնաբերվեց

Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մ. Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որը խոստովանել է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ից 17.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է մի կնոջ դրամապանակ, որի մեջ եղել է գումար: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ կինը 1971 թ. ծնված Կարինե Ղ.-ն է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր