211652_close_icon
views-count10951 դիտում article-date 16:45 18-12-2017

Ռուսաստանը խզում է Ուկրաինայի հետ ստորագրած պայմանագիրը

Ռուսաստանը դադարեցնում է Դոնբասում շփման գծում հրադադարի և իրավիճակի կայունացման ու վերահսկման համատեղ կենտրոնում իր ներկայացուցչության աշխատանքը։ Դեկտեմբերի 19-ին ռուսական կողմը կլքի տարածքը լարված հոգեբանական իրավիճակի և ուկրաինացի զինվորականների դրսևորած անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը, փոխանցում է УНИАН-ը։ Բացի այդ, նշվում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից Ուկրաինան ծրագրում է ՌԴ քաղաքացիների համար Ուկրաինայի տարածք մուտք գործելու նոր կարգ սահմանել, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացիները հարկադրված կլինեն ուկրաինական իշխանություններին անձնական տվյալներ հաղորդել։ «Նման պայմաններում հետագա աշխատանքը անհնարին կդառնա»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր