211652_close_icon
views-count29049 դիտում article-date 15:42 18-12-2017

Գլխավոր դատախազի ցուցումով հետաքննություն է սկսվել ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու գրասենյակի պետի նկատմամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունից գրություն է ուղարկվել Ոստիկանության Մարտունու բաժին, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստվի Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակչուհի՝ 25-ամյա Արմենուհի Զաքարյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և տեղեկացրել, որ ինքը 3 ամիս աշխատել է իրենց գյուղի բնակիչ՝ 53-ամյա Նորիկ Քոչարյանին պատկանող «Սմայլ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում և Ն. Քոչարյանը չի վարձատրել իր կատարած աշխատանքի դիմաց, ու երբ ինքը պահանջել է գումարը, տնօրենը վիրավորել ու սպառնացել է։ Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Քոչարյանն աշխատում է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու գրասենյակի պետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր