211652_close_icon
views-count3489 դիտում article-date 15:53 18-12-2017

2017 թ-ի սկզբից աշխարհում 97 լրագրող է զոհվել. զեկույց

2017 թվականի հունվարից մինչև այսօր աշխարհի 28 երկրներում 97 լրագրող է զոհվել։ Տարեկան զեկույցը հրապարակել է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, որը գործում է Ժնևում, հաղորդում է Tass-ը։ Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի զոհված լրագրողների թիվն ավելի քիչ է։ Իսկ վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում զոհվել է 1197 լրագրող։ Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Մեքսիկան է, որտեղ հունվարից մինչ այսօր ԶԼՄ 14 ներկայացուցիչ է զոհվել։ Հնգյակում տեղ են գտել Իրաքը /9 զոհ/, Աֆղանստանը /8/, Հնդկաստանը /8/, Պակիստանը /8/։ Յոթերորդ տեղում են հայտնվել Ֆիլիպինները և Սիրիան /6-ական/, որոնց հաջորդում են Սոմալին /5/ և Հոնդուրասը /4/։ Նշվում է, որ մամուլի ներկայացուցիչների համար ընթացիկ տարում առավել վտանգավոր տարածաշրջան է համարվել Ասիան, որտեղ զոհվել է 32 լրագրող, ինչպես նաև Լատինական Ամերիկան /29 զոհ/ և Մերձավոր Արևելքը, ներառյալ Թուրքիան/21/։

Նմանատիպ նյութեր