211652_close_icon
views-count31775 դիտում article-date 16:06 18-12-2017

Դեկտեմբերի 18-ին 1.5 ժամով կդադարեցվի երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած ճանապարհահատվածներում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները: Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:

Նմանատիպ նյութեր