211652_close_icon
views-count13857 դիտում article-date 15:40 18-12-2017

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 24-ամյա տղամարդը մանկահասակ երեխաների աչքի առաջ գլխատել է կնոջը

ԱՄն-ի Տեխաս նահանգի բնակիչ՝ 24-ամյա Դևիդ Դաուզաթին դատարանը դատապարտել է 52 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ վերջինը խոստովանել է, որ իր երեխաների աչքի առաջ գլխատել է իր կնոջը՝ Նատաշային, հաղորդում է New York Post-ը։ Տղամարդը զանգահարել է իր կնոջ հարազատներին ու ասել, որ սպանել է նրան, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել են գլխատված կնոջը, իսկ կողքին՝ ամուսնուն։ Նույն վայրում են եղել նաև նրանց 1-ամյա և 2-ամյա երեխաները։ Կնոջ գլուխը ամուսինը տեղադրել էր սառնարանում։ Երեխաները չեն տուժել, իսկ սպանության դրդապատճառները չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր