211652_close_icon
views-count55339 դիտում article-date 10:02 18-12-2017

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Կոնգրես» հյուրանոցի մոտ Nissan-ը բախվել է Toyota-ին, Opel-ին, Kia-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Խորենացի և Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի մոտ, Nissan մակնիշի 34 OF 479 համարանիշի ավտոմեքենան բախվել է Toyota մակնիշի 20 GG 800 համարանիշի, Opel մակնիշի 35 CT 383 համարանիշի և Kia մակնիշի 34 NL 938 համարանիշի ավտոմեքենաներին, որից հետո էլ՝ կայանատեղիի ցուցանակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր