211652_close_icon
views-count59472 դիտում article-date 21:22 17-12-2017

«Մենթալ Մատչ - 2017». Մրցաշարն անց է կացվել Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջանների բարձր հովանու ներքո Դավիթաշենում գտնվող «IQ» կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մենթալ Մատչ - 2017» Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության կենտրոնի տարեվերջյան «Մենթալ Մատչ - 2017» մրցաշարը։ Մրցաշարն անց է կացվել Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջանների բարձր հովանու ներքո Դավիթաշենում գտնվող «IQ» կենտրոնում։ Մրցաշարին իր մասնակցությունն է ցուցաբերել կենտրոնի՝ 5-15 տարեկան մոտ 100 աշակերտ։ Աշակերտները մրցել են ըստ տարիքային խմբերի եւ հնարավորություն են ստացել իրենց ուժերը փորձել ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր վարժություններում։ Մրցույթի բոլոր հաղթողներն ու մասնակցիները պարգեւատրվել են դիպլոմներով, պատվոգրերով ու նվերներով։ «Մենթալ Մատչ - 2017»-ն անցկացնելու հիմնական նպատակը երեխաներին մոտիվացնել է ավելի եռանդով զբաղվել մենթալ թվաբանությամբ, քանի որ մենթալ թվաբանությունը ուղեղը մարզելու եւ ուղեղի աջ եւ ձախ կիսագնդերը միաժամանակ զարգացնելու յուրահատուկ ծրագիր է։ Այն ձեւավորում է այնպիսի ունակություններ, ինչպիսիք են՝ - ցանկացած հաշվիչից ու համակարգչից արագ հաշվումը, - կամածին ուշադրությունը, - լսողական եւ տեսողական հիշողությունը, - կենտրոնացումը, - վերլուծական մտածողությունը, - այլընտրանքային մտածողությունը, - տրամաբանությունը։ «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության կենտրոնը հիմնադրվել է 2016 թվականին։ Այսօր այն գործում է նաեւ «IQ» կենտրոնում, համագործակցում է մի շարք մանկապարտեզների հետ։ 2017 թվականի հունիսին 4-ին կայացել է «Աբակ Մենթալ Թվաբանության Օլիմպիադա - 2017»-ը։ Թե՛ օլիմպիադան, թե՛ մատչը լինելու են շարունակական։ Ներկայացնում ենք «Մենթալ Մատչ - 2017» հաղթողների ցանկը. Նախադրպրոցականներ I աստիճան 1. Դանիել Կարաբեկյան 2. Արման Ամիրխանյան 3. Ալեքս Թանգամյան Առաջին դասարանցիներ I աստիճան Բանավոր 1. Հրանտ Բարսեղյան 2 Արեն Մարգարյան 2. Արսեն Թեւոսյան 2. Միքայել Սոխակյան Գրավոր 1. Սարգիս Ստեփանյան 2. Արսեն Թեւոսյան 3. Միքայել Սոխակյան III աստիճան Բանավոր 1. Ավիկ Հակոբյան 2. Համլետ Սաֆարյան Գրավոր 1. Համլետ Սաֆարյան 2. Ավիկ Հակոբյան 7-9 տարեկաններ I աստիճան Բանավոր 1. Մերի Մուրադովա 2. Ռոման Իսրայելյան 2. Գրիգոր Ասկարյան 3. Ալեքս Ասկարյան Գրավոր 1. Գրիգոր Ասկարյան 2. Մերի Մուրադովա 3. Արեգ Պետրոսյան II աստիճան Բանավոր 1. Հովհաննես Մանուկյան 2. Արմեն Ղազարյան 3. Էլիզա Հերոյան Գրավոր 1. Հովհաննես Մանուկյան 2. Էլիզա Հերոյան 3. Հենրի Դավթյան III աստիճան Գրավոր 1. Հակոբ Ալախվերդյան 2. Աշոտ Գեղամյան 3. Կարինա Հովհաննիսյան Բանավոր 1. Հակոբ Ալախվերդյան 2. Աշոտ Գեղամյան 3. Կարինա Հովհաննիսյան 10-15 տարեկաններ I աստիճան Բանավոր 1. Տիգրան Ստեփանյան 2. Գրիգոր Միքայելյան 3. Գոռ Մուկուչյան Գրավոր 1. Գրիգոր Միքայելյան 2. Տիգրան Ստեփանյան 3. Սոնա Սարգսյան II աստիճան Բանավոր 1. Էլեն Խաչիկյան 2. Մարիէտտա Ադամյան 3. Ստեֆան Դալյան Գրավոր 1. Էլեն Խաչիկյան 2. Ստեֆան Դալյան 3. Մարիէտտա Ադամյան III աստիճան Բանավոր 1. Էդգար Ստեփանյան 2. Իշխան Թովմասյան 3. Սամվել Սեդրակյան Գրավոր 1. Էդգար Ստեփանյան 2. Սամվել Սեդրակյան 3. Թամարա Հովհաննիսյան Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 252+
252+

Նմանատիպ նյութեր